ՀՀ ուսանողական մարզական 17-րդ խաղերի շրջանակներում հոկտեմբերի 8-ին Երևանում` «Սպիտակ տնակ» լողավազանում, անցկացվեցին լողի անհատական մրցումները:
ՀՀ ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ստուգատեսին մասնակցեցին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ( ՀՖՀՀ) և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 65 մարզիկ- մարզուհիներ: Առաջնության մասնակիցները 50մ մրցատարածության 4 լողաոճերում՝ ազատ ոճ, բրաս, թիկնալող, և դելֆին որոշեցին մրցանակակիրներին: Առաջնության գլխավոր մրցավարն էր մեծահասակների լողի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Միսակ Գաբրիելյանը:
Ներկայացնում ենք ըստ լողաոճերի` հանրապետական ուսանողական 17-րդ խաղերի մրցանակակիրներին. 50մ, ազատ լողաոճ՝ աղջիկներ ՝ 1.Գայանե Կարապետյան (ՖԿՀՊԻ), 2.Ջեմմա Զիրոյան (ԵՊԲՀ), 3. Կիմա Սարգսյան (ՀԱՊՀ): Տղաներ՝ 1.Վլադիմիր Մամիկոնյան (ՀՊՏՀ), 2.Արփիար Դավթյան (ՖԿՀՊԻ), 3. Լևոն Իշխանյան (ՀՖՀՀ): 50մ, բրաս լողաոճ՝ Աղջիկներ ՝ 1.Գայանե Կարապետյան (ՖԿՀՊԻ), 2.Զարուհի Արզումանյան (ԵՊԲՀ), 3. Մարգարիտա Մանասյան (ՀՊՏՀ): Տղաներ ՝ 1.Ստանիսլավ Կարապետյան (ԵՊԲՀ), 2. Անդրուշ Այվազյան (ՖԿՀՊԻ), 3. Լևոն Իշխանյան (ՀՖՀՀ), 50մ, թիկնալող ՝ աղջիկներ ՝ 1.Անի Ավետիսյան , Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, 2.Էլմիրա Գյուրջյան (ԵՊԲՀ), տղաներ ՝ 1. Արթուր Անտոնյան (ՖԿՀՊԻ), 2. Սևակ Վարդանյան ( ՀՊՏՀ), 50մ, դելֆին լողաոճ ՝ Աղջիկներ՝ 1. Անի Ավետիսյան (ԳՄԻ), 2. Ջեմմա Զիրոյան (ԵՊԲՀ), Տղաներ ՝ 1.Արթուր Անտոնյան (ՖԿՀՊԻ), 2. Արփիար Դավթյան (ՖԿՀՊԻ), 3. Արսեն Ճշմարիտյան (ԵՊԲՀ):
Կարդացեք նաև
Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և համապատասխան կարգերի պատվոգրերով: Պարգևները նրանց հանձնեցին ՀՀ ուսանողական մարզական 17-րդ խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը ու լողի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Միսակ Գաբրիելյանը: Նա մրցաշարի ավարտից հետո նշեց , որ շատ կարևոր է ուսանողների շրջանում լող մարզաձևի տարածումը, քանզի լողը մեծ մասսայականություն է վայելում ողջ աշխարհում: Այն նպաստում է առողջ ապրելակերպին ու ճիշտ կեցվածքին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին անցկացված հրաձգության մրցաշարով մեկնարկեց ուսանողական մարզական 17-րդ խաղերի աշնանային փուլը, որը կտևի մինչև դեկտեմբեր։ Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն