Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած Հայաստան-Ռումինիա հանդիպումից առաջ տեղի ունեցած նախավարժանքի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը վնասվածք ստացավ, որի պատճառով չկարողացավ մասնակցել հանդիպմանը։
Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմի զննության արդյունքում պարզվել է, որ Գեղամ Կադիմյանի վնասվածքը թույլ չի տա ֆուտբոլիստին մասնակցել Լեհաստան-Հայաստան հանդիպմանը։ Խաղին որակազրկման պատճառով չի մասնակցի նաև Գոռ Մալաքյանը։ Հայաստանի հավաքականին միացել է «ԲՄԱ Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը, ով Երևան է ժամանել երեկ երեկոյան։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստան կմեկնի 22 ֆուտբոլիստներով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա