Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ դիզայների «Գառնի»  հավաքածուն ցուցադրվեց Սասունիկում (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 09,2016 15:19

Հոկտեմբերի 8-ին Ժիրայր Ոսկանյանի արծաթյա զարդերի առաջին՝ «Գառնի» անունը կրող հեթանոսական հավաքածուն ներկայացվեց «Արմմոդ ֆեշն» նորաձեւության ցուցադրության շրջանակներում, որը տեղի ունեցավ «Արմենիա Վայն» գինու գործարանի մառանում: Հավաքածուն ստեղծելիս Voskanyan’s բրենդի հիմնադիրն օգտագործել է Գառնու հեթանոսական տաճարի զարդաքանդակները, դետալները, եւ Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերները:

Դիզայներն ասում է, որ առաջին հավաքածուն նվիրել է Գառնու տաճարին ՝ ընդգծելով, որ լուսանկարչությունն է իրեն «դրդել» ներկայացնել տարբեր ժամանակաշրջանների հայկական ճարտարապետությունը, զարդաքանդակները, սիմվոլները արծաթյա զարդերի տեսքով:

noradzevutyun

«Սիրում եմ լուսանկարել հայկական ճարտարապետական կոթողները՝ դետալ առ դետալ, եւ հենց այդ լուսանկարները նայելիս ինձ մոտ ծնվեց այդ զարդաքանդակները արծաթի վրա վերարտադրելու գաղափարը»,-ընդգծում է Ժիրայրը՝ հավելելով, որ կարեւորում է որմնաքանդակների պատմությունը զարդերին կից ներկայացնելը: Նա շնորհակալություն հայտնեց «Հայկականը նորաձեւ է» կարգախոսով առաջնորդվող «Արմմոդ ֆեշն» նախագծի կազմակերպիչներին, հատկապես` Ռուբինա Գրիգորյանին՝ սկսնակ դիզայներիներին անշահախնդիր սատարելու համար:

dizayner1

Ցուցադրությանը, ի թիվս այլ ստեղծագործողների մասնակցում էր նաեւ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը՝ գլխարկների ու աքսեսուարների իր հավաքածուով:

Երգչուհի Սոնա Շահգելդյանը նույնպես պետք է մասնակցեր ցուցադրությանը, սակայն նրա դիզայնով արված պայուսակների հավաքածուն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ պոդիում չբարձրացավ:

dizayner

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31