Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը, հրապարակելով Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները, հայտարարեց, որ 17 մանդատ «Բալասանյան» դաշինքինն է, 8 մանդատ՝ ԲՀԿ-ինը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերածնունդինն» ու ԳԱԼԱ-ինը:
«Ամոթ,ամոթ« վանկարկեցին հանձնաժողովի նիստին ներկա երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու համակիրները:
Կարդացեք նաև
Պարոն Բաղրամյանը քվեարկության դրեց իր առաջարկը, հանձնաժողովի անդամներից ընդամենը մեկը` Ալբերտ Դերձակյանը ձեռնպահ քվեարկեց, մնացածը կողմ, սակայն քվեարկության արդյունքները չհրապարակվեցին. հավաքվածներին այդպես էլ անհայտ մնաց՝ հանձնաժողովի որ անդամը ինչպես քվեարկեց:
Հանձնաժողովի շենքի ներսում հավաքված կանայք անեծքներ հնչեցրեցին Սամվել Բալասանյանի հասցեին` նրան անվանելով «մանդատի գող», իսկ հանձնաժողովականներին անվանեցին «Մուկուչյանի ստրուկներ»: Լևոն Բարսեղյանը մեկական վրձին նվիրեց հանձնաժողովականներին`ասելով, որ հենց այս գործիքով է աշխատում հանձնաժողովը:
Այնպես են վիճաբանում, որ այլևս ոչինչ լսել հնարավոր չէր: Հենց այս պահին սկսվում է երթ դեպի Թատերական հրապարակ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ