«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների շրջանակում FIAP միջազգային լուսանկարչական միության հայաստանյան ներկայացուցչությունը և «Երևան փրոդաքշնս»-ը Հյուսիսային պողոտայում ներկայացրել են FREEDOM (Ազատություն) խորագրով անցկացված միջազգային լուսանկարչական փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցների աշխատանքները:
Գաղափարի նպատակը մայրաքաղաքի տոնը յուրօրինակ ձևով շնորհավորելն էր:
Բացօթյա ցուցահանդեսին ներկայացվել է սթրիթ ժանրի ավելի քան 30 աշխատանք՝ 17 երկրների լուսանկարիչների կողմից: Լուսանկարները պատկերել են աշխարհի տարբեր քաղաքների, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանի տեսարժան տարբեր վայրերն ու քաղաքային կոլորիտը:
Մայրաքաղաքի տարեդարձի օրը հայտնի են դարձել նաև մրցույթ-փառատոնի հաղթողները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն