«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում առաջին անգամ մայրաքաղաքի 2798-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կազմակերպվել է «Երևանյան զբոսանք. հնի և նորի հանդիպում»:
Հյուսիսային պողոտայի միջնամասում ձևավորված հարթակում ներկայացվել են զինագործ դարբինների, այդ թվում 1650-ական թվականներից հայտնի Չիլինգարյանների տոհմի դարբինների հին և ժամանակակից զինատեսակներ, նաև տեղում դարբնի հետաքրքիր աշխատանքներ են մշակվել: Այս հարթակում իրենց աշխատանքներն են ցուցադրել նաև ժողովրդական վարպետ Աշոտ Գալստյանն ու զենքերի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ:
Միջոցառումն ուղեկցվել է բեմականացված համարներով:
Առաջին անգամ անցկացվող նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և հարթակն ամբողջությամբ մարդկանց օղակով է շրջապատվել:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն