Լրահոս
Օրվա լրահոսը

Նախուտեստ՝ «Աշնանային գույներ»

Հոկտեմբեր 09,2016 12:30

Խորոված պղպեղի սիրահարները պատրաստ են պղպեղը հենց այդպես ուտել կամ պանրի հետ լավաշի մեջ բրդուճ անել, բայց երբեմն էլ որոշ փոփոխություն են ցանկանում: Այս նախուտեստը չափազանց պարզ է, սակայն գեղեցիկ է նայվում, միանգամից գրավում է գույների համադրությամբ:

Անհրաժեշտ մթերքները

Գունավոր պղպեղներ (կարմիր, դեղին, նարնջագույն, կանաչ)-1 կգ
Ձիթապտուղ-10-15 հատիկ
Ձիթապտղի յուղ-3-4 գդալ
Բալզամիկ քացախ- 1-2 գդալ
Աղ-ըստ ճաշակի
Սեւ պղպեղ-ըստ ճաշակի
Թարմ կամ չորացրած համեմ կամ սամիթ- մի քանի ճյուղ (չորացրածը՝ մի թեյի գդալի չափով)

Պատրաստման եղանակը

ashnanain-guyner-1

Պղպեղները լվացեք, չորացրեք, ջեռոցում, գազօջախի կամ կրակի վրա խորովեք (կրակի վրա խորովելու դեպքում կարող եք պղպեղները նախապես չլվանալ): Խորովելուց հետո, որպեսզի կեղեւը հեշտ եւ արագ դուրս գա, պղպեղները լցրեք պոլիէթիլենե տոպրակի մեջ, բերանը փակեք: Չորս-հինգ րոպեից կարող եք կեղեւել:
Կեղեւած պղպեղները գեղեցիկ դասավորեք մատուցարանի մեջ: Վրան լցրեք կորիզահան ձիթապտուղները, աղն ու պղպեղը, ձիթապտղի յուղն ու բալզամիկ քացախը: Զարդարեք մանրած կանաչիով:
Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

08.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31