Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետխաղային մամուլի ասուլիսը:
Հոկտեմբերի 8-ին Հանրապետական մարզադաշտում կայացած Աշխարհի 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան – Ռումինիա խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հրաժարականը:
–Պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ:
-Եթե վիճակն այսքան ծանր չլիներ, ես հրաժարական կտայի:
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ Յուրա Մովսիսյանը չի համապատասխանում հավաքականի ստանդարտներին:
-Ես Յուրա Մովսիսյանի հետ պայմանավորվել էի: Մենք պետք է հանդիպեինք, սակայն նա չեկավ:
–Ի՞նչ ծանր վիճակի մասին է խոսքը:
-Գոնե կարողացել ե՞ք հաշվել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների քանակը, իսկ վերջին պահին էլ մեր հարձակվողներից մեկը վնասվածք ստացավ ու չկարողացավ մասնակցել խաղին: Երրորդ րոպեին էլ մնացինք տասը հոգով:
–Կգնահատե՞ք խաղը:
-Նրանք իրոք ուժեղ էին: Մենք նման սցենարի պատրաստ չէինք: Վնասվածքից և կարմիր քարտից հետո տղաները չկարողացան վերականգնվել: Ես ամբողջ մեղքը վերցնում եմ իմ վրա: Ուղղակի հասկացեք, ես թիմը չեմ կարող թողնել այս ծանր վիճակում: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, սակայն այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է մնամ թիմում և այս վիճակից թիմին հանեմ:
–Դժգոհ են բոլորը` ֆուտբոլասերներն, լրագրողները: Այս դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում մոտիվացնել ֆուտբոլիստներին ու ազգին:
-Կտեսնենք, թե ինչ կարելի է անել:
–Առջևում Լեհաստանի դեմ խաղն է, և մեր շարքում կրկին վնասվածքներ կան: Արդյոք տեղեկություններ կա՞ն, երբ կվերականգնվեն այդ ֆուտբոլիստները:
-Գաել Անդոնյանը վնասվածք չունի, ուղղակի կոպիտ սխալից հետո նա չկարողացավ շարունակել հանդիպումը և ցանկացավ, որ իրեն փոխարինենք, իսկ Կադիմյանի վնասվածքը լուրջ է:
–Դեռ շատ վաղ է գնահատական տալ խաղին, սակայն ի՞նչ է պետք անել, որ Լեհաստանի դեմ խաղում հասնենք ավելի լավ արդյունքի:
-Պետք է մտածենք:
–Բոլորս էլ հասկանում ենք, որ Մխիթարյանի ու ևս մի քանիսի բացակայությունը լուրջ հարված է մեր հավաքականին: Սակայն տեսանք որ պաշտպանությունում նույնպես ունենք բավական լուրջ խնդիրներ: Ո՞րն է դրա պատճառը:
-Ես Դանիայի դեմ խաղում նախընտրեցի խաղադաշտ դուրս բերել 5 պաշտպանների, իսկ այստեղ առջևում որոշակի առավելություն ստանալու համար փորձարկեցի չորս պաշտպանով խաղը և սխալվեցի: Ես կրկնում եմ` ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա:
– Ամեն դեպքում լրագրողների ու երկրպագուների հավատը միայն հավաքականի մեղքով է ընկել: Ի՞նչ է փոխվելու:
-Ֆուտբոլիստները պետք է հնարավորինս շուտ ապաքինվեն վնասվածքներից:
–Մինչև Լեհաստանի խաղը էլ չենք կարող փոփոխություն անել, բայց դրանից հետո կլինե՞ն արմատական փոփոխություններ:
-Մեր տղաները մինչև Մոնտենեգրոյի դեմ հանդիպումը ապաքինված կլինեն:
–Ի՞նչ սպասենք երեք օր հետո տեղի ունենալիք խաղից:
-Պետք է տղաներին այս վիճակից հանել և մարտական ոգով դաշտ դուրս գալ: Հետո ինչ կլինի, կլինի:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա