«Էրեբունի-Երևան 2798»-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող միջոցառումներից մեկն առանձնահատուկ է ինչպես իր լսարանով, այնպես էլ բուն միջոցառման մասնակիցներով:
Այս տարի էլ մարդաշատ էր Շառլ Ազնավուրի հրապարակը, ուր տարբեր միջոցառումների շարքում նաև հեղինակային երգերի կատարողներն են հանդիսատեսի դատին հանձնել իրենց ստեղծագործությունները: Հիմնականում երևանյան երգերով հագեցած համերգի ընթացքում հնչել են Վախթանգ Հարությունյանի, Քրիստ Մանարյանի, Վահան Արծրունու և այլ հեղինակ-կատարողների հայտնի ու նոր գործերը:
Ուշագրավ է, որ համերգային ծրագիրը ոչ պակաս հետաքրքրությամբ ունկնդրել են նաև մայրաքաղաքի այլազգի հյուրերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև