Երևանի ծննդյան օրվան միջոցառումները շարունակվում են: Ազգագրական պարերը ևս տոնական Երևանի անբաժանելի մասնիկն են:
Ազատության հրապարակի բազմաթիվ միջոցառումներից մեկն ազգագրական պարերի տոնական շքերթն էր: «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի անդամները գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ ոչ միայն պարում էին, այլ նաև ուսուցանում հայկական լեռնաշխարհի ավանդական հայկական պարեր ու պարային շարժումներ, ներկայացնում դրանց ծագումնաբանությունը: Ազգագրական պարը համակել էր բոլորին. Ազատության հրապարակը պարում էր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն