Քաղաքամայր Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանը, «Հայկական ջազի ասոցիացիայի» հետ համատեղ հաճելի անակնկալ է մատուցել ջազի սիրահարներին:
«Կասկադ» համալիրի տարածքում ջազի բեմահարթակում «Արևային ջազ» խորագրով hամերգային ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել հայկական ջազի անհատ կատարողներն ու ջազային նվագախմբերը՝ այդ թվում Երվանդ Երզնկյանը, Արմեն Թութունջյանը(Չիկո), ովքեր ներկայացրել են հայ և արտասահմանցի ջազմենների սիրված կատարումներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն