Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամների հետ միասին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում դիտել է «Պարող ճարտարապետության քաղաք» խորագրով լուսային շոուն: Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո, յուրօրինակ մոտեցումների ու լուսային ձևավորման շնորհիվ քաղաքապետարանի շենքի կամարակապ ճեմասրահը կենդանացել ու դարձել է պարող ճարտարապետություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև