Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանին նոր սրացումներ են սպասվում հոկտեմբերին, նոյեմբերին. Արայիկ Խուդավերդյան

Հոկտեմբեր 08,2016 21:56

«Ատամ կխփի եւս մի անգամ, որտեղից թույլ լինի, այնտեղից կմտնի, տակտիկան չի փոխվում, ռազմավարությունը չի փոխվում: Թե ինչպես զարգացումները կընթանան ու դեպի ուր կտանեն կամ ռուսական դիրքորոշումն ինչպիսին կլինի, մի բան ակնհայտ է՝ ՌԴ-Ամերիկա նոր շոուի բախմանը, ՌԴ-ն կփորձի ոտնատակ տալ մեզ, որ դիրքորշումը փոխվի, որ Հայաստանում բոլորը ծնկի աղոթեն, որ ռուս պապան է ու վերջ:

Բայց հաշվի առնելով մեր ազգային գոյը, որը ուզում են ոչնչացնել ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ դատարկ լապատկեքով կարողացանք հակառակորդի դեմն առնել, այս անգամ էլ պատվով դուրս կգանք, ու մեր եռագույնը հաստատ կծածանենք Բաքվում, եւ Մոսկվան բանակցության կգա  իր համախոհ ուժերով՝ կապիտուլացիոն ակտ ստիպելով Ադրբեջանին»,- նման կարծիքի է Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյան:

Ինչու հենց դեկտեմբեր-նոյեմբերին սրացումները կգրանցվեն հարցին, պարոն Խուդավերդյանը պատասխանեց. « Ադրբեջանի ոհմակային մոտեցումը՝ հարմար պահին ձգան սեղմելն է, իսկ իրենց համար հիմա հարմար պահ է, որովհետեւ Ամերիկա-ՌԴ հարաբերությունները խառնվեցին, եւ շակալ պետությունները, որոնք զենքի բիզնեսային առեւտուրն են անում՝ հզորացնելով Ադրբեջանին, պարտավոր են տեսնել արդյոք արդյունավետ են այդ զենքերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31