Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում և թատերարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի ու բեղմնավոր գործունեության համար «Արգիշտի առաջին» շքանշանով է պարգևատրել ռեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանին և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն, բաս-կիթառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վազգեն Ասատրյանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն