Վրաստանի արևելքում՝ Մառնեուլի քաղաքի ընտրատեղամասերից մեկում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցությունների համախոհների մասնակցությամբ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը, բախման հետևանքով տուժել են իրավապահներ:
«Կռվի ընթացքում տուժել են իրավապահ մարմինների մի քանի ներկայացուցիչներ և Մերնեուլի ոստիկանության պետը: Հարձակվողներին չի հաջողվել գողանալ ընտրատուփը: Այս պահին իրավիճակը վերահսկվում է: Դեպքի վայրում մոբիլիզացվել են պարեկային ջոկատներ»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Ընդդիմադիր «Ազգային միասնական շարժումը» պնդում է, որ կռիվը սկսել են «Վրացական երազանքի» ակտիվիստները, որոնք ներխուժել են ընտրատեղամաս, իսկ ոստիկանությունը ոչինչ չի արել նրանց կանգնեցնելու համար:
Մինչդեռ «Վրացական երազանքից» հայտնել են, որ Սաակաշվիլիի կուսակցության կողմնակիցները սադրանքների են դիմել:
Կարդացեք նաև
Վրացական հեռուստաալիքները տեսանյութ են հրապարակել դեպքի վայրից. ըստ որոշ տեղեկությունների՝ ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 200 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ