Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում շարունակվում է «Մունդիալ-2022»-ի ընտրական փուլի Հայաստան–Ռումինիա հանդիպումը:
Հանդիպման առաջին խաղակեսի երեսուներորդ րոպեին արդեն Ռումինիան 4:0 հաշվով հաղթում էր մեր հավաքականին:
11 մետրանոց հարվածից հետո Հայաստանի հավաքականը ևս 2 գոլ ընդեց սեփական դարպասը: 10-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ադրիան Պոպան, իսկ 1 րոպե անց՝ Մարինը: Հանդիպման 4-րդ գոլը խաղի 28-րդ րոպեին խփում է Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստ Ստանցիուն:
Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականը», խաղի մեկնարկից առաջ ոստիկանության աշխատակիցները շտապել են հյուսիսային տրիբունա, որտեղ գտնվում էին ՖԱՖ ֆան ակումբի անդամները:
Ոստիկանները տրիբունայի եզրամասում գտնվող ճաղավանդակից պոկել են պաստառն ու փորձել բերման ենթարկել երկրպագուներին: