Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, ըստ էքզիտ-պոլերի վերջնական արդյունքների, ձայների մեծամասնություն է ստացել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Մասնավորապես, «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 39.9, իսկ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժումը»՝ 32.74 տոկոսը:
5 տոկոսի սահմանը հաղթահարել է ևս մեկ կուսակցություն՝ «Հայրենասերների դաշինքը» (5.76 տոկոս):
Էքզիտ-պոլերի արդյունքները ամփոփվել են 220 ընտրատեղամասերից 10 հազար մարդու հարցումների հիման վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ