Այսօր Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչման արժանացավ բժիշկ-բարերար Սառա Եսայանը։
Էջմիածնի համայնքային ավագանին որոշումը կայացրել էր քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկությամբ։ Քաղաքապետն իր խոսքում ցավ հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Կառլեն Եսայանն այլեւս մեզ հետ չէ։
Հենց տեր եւ տիկին Կառլեն եւ Սառա Եսայանների բարերարությամբ էլ Էջմիածնում տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը, որի բացումն այսօր կատարվեց քաղաքի տոնի շրջանակներում։
Մամուլի հաղորդագրություն