Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստ Մարուքյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու. ստորագրվեց համաձայնագիր

Հոկտեմբեր 08,2016 18:07

2016թ. հոկտեմբերի 8-ին, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Վանաձոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու մասին։ Ստորև ներկայացնում ենք համագործակցության հուշագրի տեքստը:

Համագործակցության հուշագիր

2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, Լուսավոր Հայաստան կուսակցության (10 մանդատ), Հայկական Վերածնունդ կուսակցության (5 մանդատ) և Բարգավաճ Հայաստան կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար:

Հիմք ընդունելով ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողների պահանջը, ինչպես նաև ելնելով Վանաձոր քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծման հրամայականից, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կնքում են համագործակցության սույն հուշագիրը պարտավորվելով`

ա. Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին միասնաբար պաշտպանել Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին (ընդհանուր թվով` 18 մանդատ),

բ. Վանաձորի զարգացման հնգամյա ռազմավարական պլանը կառուցել արդյունավետ կառավարման լավագույն սկզբունքների հիման վրա:

գ. Վանաձորում իրականացնել թափանցիկ, հաշվետու, մասնակցային կառավարում, ինչը կերաշխավորի քաղաքի համաչափ զարգացումը, կբացառի կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունն ու շահերի բախումը, կապահովի հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը:

դ. Սույնով, նշված ուժերը, համամասնորեն ներգրավվում և ստանձնում են Վանաձոր քաղաքի կառավարման պատասխանատվությունը՝

-Լուսավոր Հայաստան կուսակցությունն առաջադրում է քաղաքապետի թեկնածուին

-Հայկական Վերածնունդ կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուին

-Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի տեղակալի թեկնածուին

ՏԻՄ մակարդակում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պարտավորվում համատեղ ջանքերով գործել հանուն Վանաձորի զարգացման:

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31