«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության մարդաշատ միջոցառումներից էր Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Երեւան զբոսանք. հնի ու նորի հանդիպում»-ը:
Հյուսիսային պողոտան սկսվում էր միջազգային բացօթյա լուսանկարչական ցուցադրությունով, որն ունի «Freedom» (ազատություն) խորագիրը: Լուսանկարչական փառատոնին այս տարի մասնակցել են մոտ 400 միջազգային եւ հայաստանյան լուսանկարիչներ: Հյուսիսային պողոտայում ցուցադրվում էին եզրափակիչ փուլ անցած աշխատանքները:
Պողոտայում նաեւ անցկացվում էր «Դարբնի զինգործի փառատոն», որի ընթացքում ոչ միայն ցուցադրվում էին արդեն պատրաստի աշխատանքները, այլ նաեւ ներկաները հնարավորություն ունեին հետեւելու, թե ինչպես են դարբինները կատարում իրենց աշխատանքը:
Տոնախմբության մասնակիցների ուշադրությունն էր գրավել նաեւ Հյուսիսային պողոտայում կազմակերպված համերգային ծրագիրը:
Տոնախմբությանը մասնակցում էին նաեւ Երեւան այցելած զբոսաշրջիկները:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ