Առավոտից սկսել են «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության միջոցառումները: Նախ Երեւանի փողոցներում ջրցան մեքենաների շքերթ է տեղի ունեցել, ապա հուշարձանների լվացում, «Արտադրված է Երեւանում. ԳՕՍՏ …» ցուցահանդեսի բացում:
Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Երեւան՝ արեւի քաղաք» խորագրով կավճանկարչություն էր կազմակերպվել: Տարբեր դպրոցների աշակերտներ ասֆալտին կավիճով նկարում էին: Երեխաները ամենից շատ նախընտրել էին նկարել եռագույնը, Հայաստանի Հանրապետության գերբը, Սիսն ու Մասիսը:
Հավաքվածներին շնորհավորելու էր եկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա շրջեց հրապարակում ողջունեց երեխաներին եւ ծանոթացավ նրանց կատարած աշխատանքին:
Լրատվամիջոցների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ասաց. «Էրեբունի-Երեւանը» ամենասիրված տոնն է ոչ միայն երեւանցիների, այլ աշխարհում բոլոր հայերի համար: Ուզում եմ շնորհավորել բոլորին, մեր հայ ազգին, երեւանցիներին, որ այսօր մենք նշում ենք միասին «Էրեբունի-Երեւանի» 2798-ամյակը: Եվ թո՛ղ բոլորը իրենց քաղաքը սիրեն, նվիրումով վերաբերվեն: Համոզված եմ, միասնական մենք մեր նպատակներին կարող ենք հասնել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ