Մայրաքաղաքի ծննդյան օրը Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակն ամբողջությամբ երեխաներինն էր, ովքեր կավճանկարչությամբ են փորձել իրենց վերաբերմունքն արտահայտել հայրենի երկրի ու սիրելի մայրաքաղաքի նկատմամբ:
Տոնակատարության «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսին համահունչ՝ միջոցառման մասնակից ավելի քան 3 հազար մանուկներն արևային գույներով ու տրամադրությամբ են լցրել հրապարակը և իրենց շնորհավորանքներն ու գունագեղ երազանքները փոխանցել կավճանկարների միջոցով: Աշխատանքներում տեղ են գտել մայրաքաղաքում երեխաների սիրելի վայրերը, այդ թվում իրենց բակերն ու խաղահրապարակները:
Բոլորի համար ապահովվել է գունավոր կավիճների անսահմանափակ քանակ: Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով: Փոքրիկ երգիչներն էլ մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ իրենց կատարումներն են նվիրել սիրելի Երևանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
Կարդացեք նաև
և հասարակայնության հետ կապերի վարչություն