Տանզանիայում մարտի 23-ին ձերբակալված Վարդանյան եղբայրներն ազատության մեջ են։
«Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է. «Ես ու եղբայրս տանզանիական բանտում 7 ամսվա հարկադիր արձակուրդից հետո հասկացանք, որ երկրի բյուջեն խիստ կարիք ունի պակասող 220 դոլարի, որը ես վճարեցի ներգաղթի կանոնների խախտման համար, քանի որ «Ջամբոյի» դեկորացիայի համար բավական շատ տարբեր աֆրիկյան իրեր էի գնել։
Եղբայրս, ինչպես հետո պարզվեց, իշխանության բացառապես մարդասիրական մղումներով էր այդքան մնացել բանտում, որ ես այնտեղ գոնե մեկի հետ կարողանայի բլոտ խաղալ։ Նրանից անգամ հարկ չհամարեցին տուգանք գանձել, ուղղակի ասացին՝ վերջ, տղաներ, հերիք է խաղաք»:
Հիշեցնենք, որ 52-ամյա Արտյոմ եւ 44-ամյա Էդուարդ Վարդանյանները ձերբակալվել էին, երբ ըստ the Citizen պարբերականի՝ փորձել էին բեռնատար ինքնաթիռով 61 կապիկ տեղափոխել Ալբանիա: