Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ բանակցությունների ժամանակ իր վրա ճնշում են գործադրում՝ պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Փակ դռների ետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ գոյություն ունեն դիվանագիտության կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,- կառավարության նիստին իր ելույթում ասել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում է haqqin.az-ը:
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի դեմ այդ հարցում ակտիվ արշավ է տարվում արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով:
«Մեր դեմ արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև մեզ մոտ գործող «5-րդ շարասյան» կողմից իրականացվող սևացնելու, զրպարտելու և վիրավորելու արշավի հիմնական նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ քանի դեռ իրենք իշխանություն ունեն, այդպիսի քայլի չեն գնա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ