Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. հաջորդ խորհրդարանում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվելու. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 08,2016 12:55

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն ավարտել է ԱԺ նոր կանոնակարգ օրենքի մշակումը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ օրինագծի հիմնական հեղինակ Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ այնպիսի մեխանիզմներ են ներդնելու, որ պատգամավորներից յուրաքանչյուրը ամեն օր ու ամեն ժամ ստիպված լինի աշխատել եւ երբեք չկարողանա խուսափել աշխատանքից:

– Պարոն Սահակյան, գաղտնիք չէ, որ ԱԺ պատգամավորների մեծ մասը օրենսդրական աշխատանքով չի զբաղվում, փոխարենը շատ ակտիվ զբաղվում են իրենց բիզնեսներով: Հաջորդ խորհրդարանի պատգամավորին ինչպե՞ս եք ստիպելու զբաղվել նաեւ իր բուն պարտականություններով:

– Նրանց գործառույթներն ու ծանրաբեռնվածությունն այնպես է լինելու, որ յուրաքանչյուր պատգամավորի դերակատարումը հենց ԱԺ-ում է լինելու: Եթե մի խմբակցությունից հինգ պատգամավոր չաշխատեցին, մյուս տասը կամ քսանը աշխատելու են այդ հինգի փոխարեն:

– Հիմա էլ է այդպես, ձեր խմբակցության ընդամենը հինգ կամ տասը պատգամավորներ աշխատում են մյուս վաթսունի փոխարեն: Հատկապես որ օրինագծերի ավելի քան 90 տոկոսն էլ կառավարությունն է ներկայացնում: Նրանք ԱԺ են գալիս նիստերի առաջին կես ժամերին ընդամենը կոճակ սեղմելու համար:

– Ես չեմ վիճում ձեզ հետ, դա իսկապես փաստ է, բայց հաջորդ խորհրդարանում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվելու:

– Ինչպե՞ս եք նրանց ստիպելու աշխատել, պատժամիջոցնե՞ր եք կիրառելու: Հատկապես որ նրանցից շատերը օրենսդրական աշխատանքով զբաղվելու համար համապատասխան կրթական մակարդակ չունեն:

– Պատժամիջոցներ չէ, բայց եթե հանձնաժողովներում ու խմբակցություններում նրանց յուրաքանչյուրի դերակատարումը բարձրանալու է տարբեր միջոցներով, նրանք կառավարություն ձեւավորող եւ նախագահ ընտրող մարմին են լինելու, Սահմանադրության այս համակարգային փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն ունենալու է առանցքային դերակատարում, նաեւ մենք պետք է հաշվի առնենք, որ խորհրդարան պետք է գան աշխատող, բանիմաց մարդիկ:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31