Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանը սադրում է, որպեսզի բանակցային գործընթացը վերսկսվի. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 08,2016 12:15

Քառօրյա պատերազմից հետո, բնականաբար, հասարակությունը շատ զգայուն է առաջնագծից ստացվող տեղեկատվության նկատմամբ եւ իրավիճակի ցանկացած լարում վերլուծվում է նոր լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման տեսանկյունից:

Կարծիքներ են հնչում, որ ադրբեջանցիների այս ակտիվությունը կապված է այնտեղ անցկացված սահմանադրական հանրաքվեի հետ, որի արդյունքով Ալիեւների ընտանիքն այլեւս դարերով կարող է իշխել Ադրբեջանում: Ըստ այդմ, հնարավոր է սահմանին լարվածություն է հրահրվում ադրբեջանցի ժողովրդին այս տխուր ապագայից շեղելու նպատակով եւ առհասարակ ներքին դժգոհությունները զսպելու համար:

Փորձագիտական մեկ այլ տեսակետի համաձայն, առաջնագծում իրադրության լարումը կարող է կապ ունենալ սառեցված բանակցային գործընթացի հետ: Այսինքն, Ադրբեջանը պրովոկացիա է անում, որպեսզի բանակցային գործընթացը վերսկսվի:

Մեկ այլ տեսակետի համաձայն, Ալիեւը չնայած ապրիլյան պատերազմի իր համար տխուր արդյունքներին, չի հրաժարվում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, եւ այս օրերի ու հետագա բռնկումները պետք է այս համատեքստում դիտարկել:

Սակայն, անկախ նրանից, թե ինչի հետ է կապվում առաջնագծում իրավիճակի սրումը, բոլոր գնահատականներում խորը մտահոգություն է նկատվում, ինչը պայմանավորված է նոր պատերազմական գործողություններից վախով: Սա միեւնույն ժամանակ ե՛ւ հասկանալի, ե՛ւ զարմանալի է:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս է անցել սեպտեմբերի 21-ի զորահանդեսից, որտեղ մեծ աղմուկով ցուցադրվեցին «Իսկանդերը», «Սմերչը», մնացած զինատեսակները: Հետշքերթային իշխող տրամադրությունն այն էր, որ նման ցուցադրությունից հետո շեշտակի նվազում է Արցախի հանդեպ Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը:

Գուցե այդպես էլ կլիներ, եթե Ադրբեջանն ինքնուրույն որոշեր իր գործողությունները: Դժբախտաբար, ղարաբաղյան հակամարտությունը գերտերությունների համար հավելյալ խաղաքարտ է իրենց  գլոբալ հակամարտության մեջ:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31