Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Վարագյանը բացահայտում է ՀՀԿ-ում տիրող պառակտվածությունը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 08,2016 11:49

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններն անակնկալ ավարտ ունեցան Արթիկում, պարտվեց ՀՀԿ-ի թեկնածու Մուշեղ Պետոյանը, հաղթեց ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը (լուսանկարում), որն ինքնառաջադրվել էր ու 154 ձայնով հաղթել մրցակցին։

Մինչդեռ Մխիթար Վարագյանը երեկ վստահեցնում էր, որ ՀՀԿ-ն ոչ թե Պետոյանին է պաշտպանել, այլ հենց իրեն։ «Մարզային կառույցն իրեն է պաշտպանել, Արթիկինը՝ ինձ»,- մանրամասնեց Վարագյանը՝ բացահայտելով ՀՀԿ-ում տիրող պառակտվածությունը։

Հիշեցմանը, որ բազում ՀՀԿ-ականներ հայտարարել են Պետոյանին աջակցության մասին, մասնավորապես՝ Վահրամ Բաղդասարյանը, Ռուբեն Թադեւոսյանը, որոնք ընդունել են, որ «մրցակցային» ընտրությունների արդյունքում կարող է նաեւ իրենց թեկնածուն պարտվել, Վարագյանը չընդունեց. «Չեմ հավատում,որ նման բան հայտարարած լինեն, իրենք հաստատ չեն հայտարարել, որ Պետոյանին են պաշտպանում»։

Վարագյանը պնդեց, որ քաղաքի բոլոր ՀՀԿ-ականներն աշխատել են իր օգտին։

Առաջիկա պլանների մասին խոսելով՝ Վարագյանն ասաց, որ չի սպասում մինչեւ նոյեմբերի 12-ը, երբ պաշտոնապես կստանձնի քաղաքի ղեկավարումը։ Նա արդեն իսկ գործի է անցել, նախընտրական ծրագրի իրականացման ճանապարհին է, սկսել է ամենակարեւորից, ռուսաստանաբնակ հարուստ գործարար եղբորը հորդորել է Արթիկում կարի ֆաբրիկա բացել, աշխատատեղեր ստեղծել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31