«Հանրապետություն» կուսակցությունը շատ բարդ ժամանակահատվածում է ստեղծվել՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հաջորդած իրադարձությունների ժամանակ եւ ինքը մեծ դեր է ունեցել Հայաստանում ժողովրդավարության դեմ մղվող պայքարում: Հույս ունեմ, որ նույն դերակատարումը կշարունակի»,- «Հանրապետություն» կուսակցության 15 ամյակի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ կուսակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսպես որակեց այդ կուսակցության 15 ամյա գործունեությունը՝ ավելացնելով. «Մենք միշտ համակրանքով ենք վերաբերվել «Հանրապետություն» կուսակցությանը եւ շարունակելու ենք այդպես վերաբերվել»:
Հարցին՝ այս նոր կառավարությունը ինչ կտա կուսակցություններին՝ պատասխանեց, որ այն նույն մեծամասնական կառավարությունն է եւ նրա գլխին նստած է նույն անձը. «Սրանով արդեն ամեն ինչ ասված է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ կուսակցությունների հեռանկարը կապված է իրենց գործունեության հետ է՝ կառավարության հետ կապված չէ: «Այն կուսակցությունները, որոնք հեռանկարը կապում են իշխանության հետ մեր հետաքրքրության ոլորտի կուսակցություններ չեն»: Իսկ թե շատերն այս կառավարության գործունեությունը դրական են համարում, Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց նրանց՝ նա այդ կարծիքին չէ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ