Լրահոս
Օրվա լրահոսը

Չունեն նույն վստահությունը, թե ովքեր կպահպանեն պայմանավորվածությունը, ովքեր՝ կխախտեն. «Հրապարակ»

Հոկտեմբեր 08,2016 11:27

Երեկ տեղեկություններ էին հասնում, որ ՀՀԿ-ից ճնշումներ են գործադրվում ինչպես ՀՎԿ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի վանաձորյան թեկնածուների վրա։

Օրինակ՝ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած բժիշկ Այծեմնիկ Օհանյանի հետ Լոռու մարզպետն է երեկ բացատրական զրույց ունեցել։ Թեեւ տիկին Օհանյանն ասաց, որ գոնե իրեն այդքան հարգում են, եւ ճնշումներ, անգամ ընկերական զրույցի տեսքով, չեն եղել։ Նա ԲՀԿ ավագանու երեք անդամի անունից վստահեցրեց, որ կողմ են քվեարկելու Մարուքյանին, իսկ ընդհանուր քվեարկության հարցում խոստովանեց, որ չունի նույն վստահությունը, թե ովքեր կպահպանեն պայմանավորվածությունը, ովքեր՝ կխախտեն։ «Չեմ կարող ասել, ես չեմ կարող ոչ մեկին կասկածել, բայց վստահ չեմ»,- ասաց ԲՀԿ ցուցակի առաջին համարը։

Հատկանշական է, որ ընտրություններին հաջորդած օրերին դրամատիկ պայքար էր գնում միավորման հարցի շուրջ։ ԲՀԿ-ն համաձայնել էր աջակցել «Լուսավոր Հայաստանին», իսկ «Հայկական վերածնունդը» դեմ էր՝ նախապայմաններ էր առաջադրում, օրինակ, որ այդ համագործակցությունը շարունակվի նաեւ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, եւ երկու կուսակցություններն ընտրություններին համատեղ գնան։ Մարուքյանն օրեր առաջ չէր ընդունել այդ առաջարկը։ ՀՎԿ-ն հետ կանգնեց նախապայմաններից՝ առաջ բերելով բազմաթիվ այլ հարցեր։ Իսկ նախօրեին հայտարարեցին համաձայնության գալու մասին։

ՀՎԿ-ի տարածած հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական համագործակցությունը լինելու է ոչ թե լոկալ, այլ՝ հեռահար, մանավանդ՝ հաղորդվում էր, որ ՀՎԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» «հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր են կնքելու։ Սակայն Էդմոն Մարուքյանը պնդեց, որ համաձայնություն է եղել բացառապես Վանաձորի հարցում, իսկ նշված համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ավագանու անդրանիկ նիստից հետո, համաձայնագրում երեք դաշնակիցների մոտեցումների ու սկզբունքների հանրագումարում քաղաքի ղեկավարման տեսլականն է նախանշվելու։

Վանաձորի ընտրություններում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը ճնշումների մասին լուրերը բամբասանք ու հերյուրանք որակեց։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Քրիստ Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31