ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, պարզվում է, բավական պատկառելի հարստություն ունի: Նա պաշտոնապես հայտարարագրել է 2 բնակարան, մեկական հողամաս, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, այգետնակ եւ անհատական բնակելի տուն: Նա ունի «Mercedes-Benz S 350 L», «Merceses-Benz S 500 L 4 Matic» եւ «Posche Panamera GTS 4.8» մակնիշի ավտոմեքենաներ: Հայտարարագրել է 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս: Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 520 հազար դոլար եւ 15 մլն 200 հազար դրամ:
Իսկ ինչ վերաբերում է գումարային ունեցվածքին, ապա նշենք, որ նախարարը պաշտոնապես ունի 26 մլն 192 հազար դրամ, 627 հազար 926 դոլար, 321 հազար 966 եվրո: Այս տարվա ութ ամիսներին նրա եկամուտները կազմել են 56 մլն 157 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է ընդամենը 1 մլն 440 հազար դրամ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Ինչքան լավ կլիներ ձեր հետ կիսվեր…ՉԷ?
1968-73թթ.ուսանող էի Երեվանում և այդ հինգ տարիների և դրանից հետո մինչ այսօր երեվանցի, հատկապես տղամարդկանցից, միայն բամբասանքներ եմ լսել՝ում գրպանում որքան փող կա,ինչպես է այն ,,դզել,,,ում խնամիական,բարեկամական,հարեվանական և այլն հովանավորչությամբ է աշխատել,ով ինչ գնեց,որտեղից,որքան վճարեց,ով ում տակը քանդեց կամ քանդում է,և այլն և այլն:Եւ անցած կես դարվա ընթացքում ոչինչ չի փոխվել:1-2 տարի առաջ Երեվան տեղափոխված մարզի բնակիչը առաջին բանը,որ սովորում է ,,երեվանցիներից,,բամբասանքն է?խոսքս տղամարդկանց մասին է/:
Ինչևիցէ,շնորհավորում եմ բոլոր երեվանցիներին տոնի առթիվ և ամանալավը ցանկանալով,ուզում եմ որ բոլորդ այնքան շատ փող աշխատեք,որ հազիվ հասցնեք ձերը հաշվել..