Լրահոս
Օրվա լրահոսը

Լավն այն է, որ հանգուցյալներն այս ընտրությունների հետ կապ չունեին. «Ազգ»

Հոկտեմբեր 08,2016 10:27

Կոնկրետ Գյումրու ընտրություններն առանձնահատուկ էին մեկ այլ, շատ ավելի կարեւոր հանգամանքով: Հանրապետության երկրորդ, իսկ խաշի սիրահարների առումովՙ առաջին քաղաքն այլեւս ընդդիմադիր չէ: Մարդիկ, ովքեր քաղաքում են եղել, գնացել եւ ընտրել են իշխանության թեկնածուին:

Սփոփանքն այն է, որ գյումրեցիների մեծամասնությունը քաղաքում չի եղել, քաղաքում չի ապրում, արտագաղթել է, հետեւաբար գյումրեցիների մեծամասնությունը չէ, որ ընտրել է Սամվել Բալասանյանին: Եվ, եթե այս մարդկանց գումարենք նաեւ հանգուցյալների մեծ մասը, որոնք ընտրություններին չեն մասնակցել, ստացվում է, որ Բալասանյանը բացի ժամանակին վճարված աշխատավարձերից ունի մեկ այլ պարծենալու բան էլ. նա կարողացել է Գյումրիում պահել նրանց, ովքեր իր կողմնակիցներն են եւ ովքեր ընտրություններին սովորաբար գնում եւ ընտրում են Բալասանյանին: Հենց նրանց էլ, հավանաբար, պարոն քաղաքապետը ժամանակին աշխատավարձ է վճարում, հակառակ պարագայում հազիվ թե ընտրեին:

Մի խոսքով, կիրակի օրվա, կոնկրետՙ Գյումրվա ընտրությունները ցույց տվեցին երկու լավ ու երեք վատ բան: Վատերից առաջինն այն է, որ գյումրեցիների մեծամասնությունը քաղաքում չէ: Հաջորդ վատն այն է, որ ավագանիում մեծամասնությունը լինելու են Բալասանյանենք, եւ երրորդ վատն այն է, որ Գյումրիում շատ մարդիկ կան, ովքեր այս տարի չեն հասցրել մուրաբա փակել, իսկ առանց մուրաբա ժողովուրդն, ինչպես գիտենք, վերածնունդ չի ապրում:

Լավերից առաջինն էլ այն է, որ գյումրեցիների մեծամասնությունն, ի վերջո, չի ընտրել Բալասանյանին, քանի որ ընտրություններին չի մասնակցել, եւ երկրորդն լավն էլ այն է, որ հանգուցյալներն այս ընտրությունների հետ կապ չունեին: Չնայած գուցե այս վերջինը ոչ թե լավ է, այլՙ վատ, քանի որ ստացվում է, որ ողջերն են ընտրել, ավելի ճիշտ, ինչպես Շիրակի թեմի առաջնորդն է բոլորովին այլ առիթներով եւ հաճախ ասում՝ մունդռել:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31