Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նամակներ վարչապետին

Հոկտեմբեր 08,2016 17:30

Վարչապետի փոփոխությունը որոշ քաղաքացիների մոտ հույս է արթնացրել:

Նրանք, որոնք նախկինում, այլեւս չհավատալով նամակագրության ճանապարհով խնդիրները տեղ հասցնելու միջոցին, հավաքվում էին կառավարության հետնամուտքում ու փակում նախարարների ավտոմեքենաների ճանապարհը, որպեսզի իրենց խնդիրները բերանացի փոխանցեն պաշտոնյաներին, երեկ փութաջանորեն նամակներ էին գրում նոր վարչապետ Կարեն Կարապետյանին` որպես սեղան օգտագործելով կառավարական պետհամարանիշով թանկարժեք ավտոմեքենան:

Կանանցից ոմանք էլ գետնին նստած էին ձեւակերպում իրենց մտքերը` միմյանցից խորհուրդ հարցնելով: Մեկն Էջմիածնից էր, մյուսը` Երեւանից, մեկ այլ տիկին էլ՝ Աբովյանից: Սակայն նրանց բոլորին չլուծված խնդիրներն էին միավորում:

 

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

07.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31