«Դուք անձա՞մբ եք կարդացել ՀՀԿ-ի այդ «որոշումը»: Եթե այո, հիմնավորումներն էլ կարող էիք կարդալ, իսկ եթե ոչ, ուրեմն պետք չէ ՀՀԿ-ին վերագրել որոշումներ, որ չկան:
Նման որոշում կարող է ընդունել միայն Գագիկ Ծառուկյանը, որն, ի դեպ, չի դադարեցրել իր անդամությունը ԲՀԿ-ին: Կյանքն անընդհատ փոփոխություններ է բերում, ստատիկ վիճակներ չկան ոչ բնության մեջ, ոչ հասարակության: Ի վերջո՝ Ձեր ասածը նաեւ տրամաբանության դեմ է՝ ինչպե՞ս պիտի ՀՀԿ-ն վերադարձնի ԲՀԿ անդամին եւ ո՞ւր պիտի վերադարձնի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` պատասխանելով հարցին` վերջին շրջանում ակտիվացել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի մասին խոսակցությունները: Ինչո՞ւ են ՀՀԿ-ում որոշել վերադարձնել պարոն Ծառուկյանին, նա այլեւս չարիք չէ՞, նրա սեփականություն հիմնարկներում այլեւս ստվերային գործունեություն չկա՞:
«Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ բոլոր կուսակցություններում էլ լինում են փոփոխություններ, եւ դա բնականոն ընթացք է։ Գիտեք, չէ՞, որ ՀԱԿ-ն ու ՔՊ-ն էլ որոշել են իրենց վարչության կազմը փոխել, դա է՞լ է ՀՀԿ-ն որոշել»,- ասաց տիկին Եսայանը:
Կարդացեք նաև
«Առավոտ»
07.10.2016