Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Ողջունելով գործընկերոջն ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ամուր բարեկամության ևս մեկ ապացույցն է և աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ, իր հերթին շնորհավորելով Երևանի օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավերի համար՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետը մշտապես իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Երևանի և Ստեփանակերտի համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն