Շախմատի ակադեմիայում այսօր կայացավ «Երեւան Օփեն» շախմատի միջազգային առաջին մրցաշարի վեցերորդ տուրը:
Յուրաքանչյուր տուրից հետո ուժեղներն աստիճանաբար զատվում են ու մրցաշարային աղյուսակում ուրվագծվում են մրցանակային տեղերի հիմնական հավակնորդները:
Այսօր հայաստանցի շախմատիստների մասնակցությամբ պարտիաներից կենտրոնականը, թերեւս, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Հովիկ Հայրապետյանի դիմակայությունն էր, որում 43-րդ քայլում հաջողությունը ժպտաց առաջինին:
Վաստակելով 5,5 միավոր՝ Ռոբերտ Հովհաննիսյանը Ռուսաստանի ներկայացուցիչ Պավել Սմիրնովի հետ միասին բաժանում է 1-2-րդ հորիզոնականները: Վաղը այս երկու առաջատարները խաղում են միմյանց հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ