Հայ-Ռուսական համալսարանի մարզադահլիճում այսօր որոշվեցին բուհի ՌԱՈՒ մարզական ակումբի կազմակերպած կանանց բասկետբոլի միջբուհական 4-րդ ավանդական մրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները: Մրցաշարի անցկացմանն աջակցել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:
Եզրափակիչ խաղում հանդիպեցին տանտերերի եւ ԵՊՀ-ի ուսանող բասկետբոլիստուհիները, որում ՌԱՈՒ-ն հերթական անգամ չունեցավ հավասարը: Երրորդ տեղն զբաղեցրեց Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկական) համալսարանը:
Հաղթող թիմին հանձնվեց ՀՌՀ գավաթը, մեդալներ, դիպլոմներ, իսկ մրցանակակիրներին մեդալներ եւ դիպլոմներ:
Կարդացեք նաև
Հայ-Ռուսական համալսարանում ուսանողներին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտն ընդգրկելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին հարցազրույցը ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ