Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
– Լևոն, նախորդ խաղերում բացակայում էիք վնասվածքի պատճառով: Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա:
-Հիմա արդեն ավելի լավ եմ զգում և 90 րոպե խաղացել եմ վերջին խաղի ընթացքում:
-Լևոն, ինչպիսի՞ն է թիմի տրամադրվածությունը:
Կարդացեք նաև
– Շատ լավ, մարտական, գիտենք, որ նախորդ խաղում այնքան էլ լավ չենք հանդես եկել և կփորձենք լրացնել բացը վաղվա խաղում:
-Պարոն Սուքիասյան, Դուք նշել էիք, որ Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը հոգեբանական առումով շատ կարևոր է հավաքականի համար, այնուհետև պարզ դարձավ, որ Մխիթարյանը չի կարող մասնակցել հանդիպմանը: Ինչպիսի՞ն է թիմի հոգեբանական վիճակը հիմա:
– Ֆուտբոլիստները տրամադրված են, ինձ թվում է, որ մեր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են խաղին և վաղը պետք է անմնացորդ նվիրվեն խաղին:
-Այս ընթացքում շփվե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի հետ:
– Մինչև երեկ անընդհատ բանակցությունների մեջ էինք, երեկ նա նաև զրուցել է բժշկի հետ, բայց նրան չեն թույլատրել մասնակցել առաջիկա հանդիպմանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ffa.am»-ի կայքում: