Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցված պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ՃՈ պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: