Այսօր` հոկտեմբերի 7-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ամփոփվել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 375 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել են արձանագրություններ` ընտրատարածքներում քվեարկության արդյունքների վերաբերյալ և ընդունել որոշումներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզի երկու համայնքներում` Վարսեր և Ջիլ, համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր են ճանաչվել, և որոշվել է 2016 թվականի հոկտեմբերի 23-ին նշված համայնքներում անցկացնել համայնքի ղեկավարի ընտրությունների վերաքվեարկություններ:
Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը` հոկտեմբերի 9-ին:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն