Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են պարտավորեցնել Վահե Ղազարյանին եւ Նելլի Հարությունյանին հրապարակային ներողություն խնդրել Սեֆիլյանից

Հոկտեմբեր 07,2016 21:25

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության գործով նախնական դատական նիստը:

Դատական նիստին չէին ներկայացել «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Վահե Ղազարյանը եւ լրագրող Նելլի Հարությունյանը: Սակայն, վերջիններս դատարան միջնորդություն էին ներկայացրել, որով նշում են, որ գործով պատշաճ պատասխանող պետք է հանդիսանա «Արմենիա TV»-ին, քանի որ հաղորդման պատասխանատուն է, իսկ իրենք պատշաճ պատասխանող կողմեր չեն : Ժիրայր Սեֆիլյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը առարկեց այդ միջնորդությանը, քանի որ ըստ նրա, միայն ընկերության վրա կատարված գործողությունների պատասխանատվությունը դնելը ճիշտ չի լինի: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Տիգրան Հայրապետյանը ասաց, որ հայցի առարկան է պարտավորեցնել պատասխանողներին՝ «Արմենիա TV» ՓԲԸ-ին, Վահե Ղազարյանին եւ Նելլի Հարությունյանին հրապարակային ներողություն խնդրել եւ «Սուր անկյուն» հաղորդաշարի առաջիկա առաջին իսկ հաղորդման մեջ հերքել զրպարտություն պարունակող փաստացի տվյալները եւ հրապարակել դրանց վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի պատասխանը:

Սակայն, հեռուստաընկերության ներկայացուցիչը նշեց, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը հեռարձակել է, հաղորդավարը մեկնաբանել է, լրագրողը ներկայացրել է. չէին կարող երեքն էլ նույն գործողությունն իրականացնել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: Հիշեցնենք, որ «Սուր անկյուն» հաղորդաշարը հունիսի 12-ի իր թողարկման  ընթացքում հեռարձակել է «Հաղթանակը շատ հայրեր ունի» հետաքննությունը, որը Ժիրայր Սեֆիլյանի եւ իր համախոհների պնդմամբ,  Սեֆիլյանի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորելու նպատակ ունեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դե՜հ ոչինչ… մի քիչ եւս ժամանակի հարց է, Ժիրայր… Յաղթանակը մօտ է… շուտով քո խմբակի հետ կը տիրանաք իշխանության, եւ – ի միջի այլոց – այս հեռուստաընկերությունը կը փակէք, եւ այդ երկու – ինչպէս նաեւ շատ մը այլ – լրագրողների ել պատշաճ դասը կու տաք…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31