Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան

Հոկտեմբեր 07,2016 19:44

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան, որին մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամները, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ,  աշխատակիցներ։

Շնորհավորելով ՔԿ ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն արձանագրեց, որ թեև կոմիտեն դեռ երկու տարվա կյանք ունի, բայց պետք է փաստենք, որ այս կարճ ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել կազմավորման ու կայացման ուղղությամբ և այսօր հիրավի իր ուրույն տեղն ու դերն ունի դատաիրավական ոլորտում՝ որպես անկախ քննչական մարմին։

Մշակվել և ներդրվել են կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների արդյունավետությունը բարձրացնող մի շարք ծրագրեր՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, որոնց շնորհիվ էապես բարելավվել են կազմակերպական աշխատանքները։ Ու չնայած այսօր շատերն են փաստում, որ ՔԿ-ն կայացած պետական մարմին է, սակայն, ինչպես նշեց Աղվան Հովսեփյանը, ամենաբարձր գնահատականը կլինի այն, որ յուրաքանչյուր քրեական գործով քննիչը դրսևորի իր անկախությունն ու ինքնուրույնությունը՝ որպես դատավարական անձ։

«Դուք չպետք է շլանաք փրփուրների փայլով, այլ փնտրեք ու գտնեք ապացույցներ, որոնք կլինեն անարատ, անբիծ ու իրական։ Այսինքն՝ պետք է լինեն օրինական ճանապարհով ձեռք բերված և անսխալ, քանի որ ձեր աշխատանքի շնորհիվ է, որ արդարադատության իրականացմամբ որոշվում են մարդկային ճակատագրեր»,- հայտարարեց ՀՀ ՔԿ Նախագահը։

Հիշելով Հովհաննես Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» բանաստեղծությունը՝ Աղվան Հովսեփյանը նկատեց, որ քննիչը ո՛չ մարգարիտն է և ո՛չ էլ փրփուրը, այլ՝ ծովի հատակին մարգարիտներ որոնողը։ «Ես մարգարիտը համեմատում եմ քրեական գործերով ձեռք բերվող ապացույցների հետ. պետք է փնտրեք ու գտնեք իրական ապացույցները»,- ընդգծեց ՀՀ ՔԿ նախագահը։

Մասնագիտական տոնի կապակցությամբ Քննչական կոմիտեին շնորհավորական ուղերձներ են հղել երկրի պետական այրերը, գործընկեր գերատեսչությունների ղեկավարները, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական բարձր պարգևների։

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31