Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Նազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Հոկտեմբեր 07,2016 19:21

Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Պետական հատվածի արդիականացման 2-րդ փուլի շրջանակներում ծավալված համագործակցությունը, որի շնորհիվ վերագործարկվել է արդիականացված E-VISA էլեկտրոնային համակարգը և մշակվել ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգը:

Միգարա դե Սիլվան հանդիպմանը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարության հետ համագործակցությունը բավականին արդյունավետ է, և կարևորեց ծրագրի 3-րդ փուլով նախատեսված միջոցառումները, որոնք հիմնականում միտված են լինելու նախարարության համակարգում գործող «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգի ընդլայնմանն ու զարգացմանը:

Կարեն Նազարյանն իր հերթին ընդգծեց, որ նշված միջոցառումները ևս կիրականացվեն նախանշված ժամկետներում, արդյունքում օպտիմալացնելով մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերը, կրճատելով դրանց ժամկետները ու դրանով իսկ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը: Փոխնախարարը հավելել է, որ միջոցառումներն առաջնահերթորեն նպատակ են հետապնդում իրականացնել օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31