Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանի գերեզմանատունը գտնվում է գյուղի ներքեւի հատվածում, ադրբեջանական հենակետի դիմաց:
Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանն ասաց, որ 1990-ական թվականներին թաղումները գիշերով էին կատարում, որպեսզի ադրբեջանական զինուժը չնկատեր եւ կրակ չբացեր:
Ներկայումս հուղարկավորություններն արվում են ցերեկով, սակայն ադրբեջանական վտանգի պատճառով դրանց քիչ մարդ է մասնակցում: Նախկին գյուղապետի խոսքերով՝ այս տարի թաղման ժամանակ ադրբեջանական հենակետից թափորի վրա կրակ են բացել, բարեբախտաբար, տուժող չի եղել:
Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել: Սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցն ունի 21 աշակերտ, կրթօջախում առաջին դասարան չկա:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ