«Շարականներն ու Կոմիտասը ձեր գանձերն են: Մի հայ հոգևորական ինձ ծանոթացրեց այս չնաշխարհիկ երաժշտությանը և հասկացա, որ պետք է խորանամ, սովորեմ, երգեմ ու ձայնագրեմ», -ասում է ծնունդով պուերտոռիկացի, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը:
2005-ին Դանիել Դեքերը պաշտոնապես հրավիրվեց Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգին՝ երգելու Արա Գևորգյանի «Ադանան», իսկ այսօր Հայաստանի հանրապետության քաղաքացի է:
«Ես հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակի անվանումը, կարող եմ ասել իմ կարգախոսն է դարձել: Իրոք յուրահատուկ մարդիկ են հայերը, սփռված ողջ աշխարհով, բայց ուժեղ: Հայկական անձնագիրն ու ազգանվան «յան» վերջավորությունը իմ աջակցությունն է հայ ժողովրդին՝ աշխարհին ասելու, որ ես հայերի կողքին եմ»:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: