«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ին բերման է ենթարկվել:
Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ բերման են ենթարկել այն պատճառաբանությամբ, որ ծանուցագիր են ուղարկել, որպեսզի ինքը ներկայանա Հատուկ քննչական ծառայություն, սակայն նա մեզ հայտնեց, որ այդ ծանուցագիրը նա չէր ստացել: ՀՔԾ-ում ներկայացրել են, որ Aravot.am-ի հրապարակումը հիմք է ընդունվել, նախաքննություն է ընթանում եւ ինքն էլ տուժող է ճանաչվել. «Ինձ որպես տուժող ճանաչեցին, իմ իրավունքների եւ պարտականությունների մասին հայտնեցին, արձանագրություն կազմեցին»:
Շահեն Հարությունյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության նկատմամբ վստահություն չունի. «Եթե վստահություն ունենայի ինքս կգնայի եւ բողոք կներկայացնեի: Բայց եթե անպատիժ է մնում ամեն ինչ, ինչո՞ւ պետք է գնայի եւ բողոք ներկայացնեի: Իրենք են դա արել, ես չեմ կարող ասել՝ ես տուժող չեմ, այդպես հակասական կլինի»:
Խոսքը «Ոստիկանները ծեծի ենթարկելով եւ հեռախոսը խլելով՝ Շահեն Հարությունյանին դարձյալ բերման ենթարկեցին» հրապարակման մասին է, երբ Aravot.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում լսվել է, թե ինչպես են Շահեն Հարությունյանին հարվածում եւ բերման ենթարկում. «Ձայներից թվում էր, որ նրան ոստիկանական մեքենա են տարել եւ հարվածում են, քանի որ Շահենը բղավում էր ՝ ախ, նորից նույն տեղին են խփում, լավ էլի, շտապ օգնության մեքենա կանչեք: Ոստիկանական ճնշումները այնքան շարունակվեց մինչեւ հեռախոսը բռնի ուժով վերցրեցին եւ լսվեց՝ «չես հասկանում կամ էս էֆիռ ա գնում, ի՞… » (լավ չի հասկացվում), ու կապն ընդհատվեց»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
այս տղան դպրոց չ’երթա՞ր…