Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փարատվեցին այն մտահոգությունները, որ կմեծանա հ/կ-ների նկատմամբ իշխանության հսկողության աստիճանը». Արթուր Սաքունց

Հոկտեմբեր 07,2016 18:15

Այս շաբաթ տեղի ունեցած ՀՀ ԱԺ քառօրյայի ընթացքում խնդրահարույցներից էր նաև կառավարության կողմից ներկայացված`  Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը:

Մասնավորապես փոփոխությունների համաձայն` տարանջատում է մտցվելու՝ ՀԿ-ն հանրայի՞ն միջոցներից է սնվում, թե՞ մասնավոր ֆինանսավորում ունի:

Ի վերջո` ՀՀ ԱԺ-ն ընդունեց այս փոփոխությունները:

Հասարակական կազմակերպությունների դիրքորոշումն այս հարցում ոչ միանշանակ է, սակայն ԱԺ-ում ընդունված փոփոխությունները հիմնականում հ/կ-ների սրտով են:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն, ընդհանուր առմամբ գոհ է օրենսդրական այս փոփոխություններից: Aravot.am-ի հետ զրույցում այս առիթով ասաց. «Օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի ընդունումը կարևոր էր, քանի որ փարատվեցին բոլոր այն մտահոգությունները, թե հնարավոր է` նախագիծն այնպես ձևափոխվի, որ մեծանա հ/կ-ների նկատմամբ իշխանության հսկողության աստիճանը»:

Պարոն Սաքունցը գոհ է, որ զերծ մնացինք հնարավոր այն վատթարագույն սցենարից, որը տեսանք ՌԴ-ում կամ մյուս հետխորհրդային երկրներում`Ադրբեջանում, Ղրղզստանում խորհրդարանի մեծամասնությունը ևս հավանություն չտվեց այդ փոփոխություններին:

Նշենք, որ այս փոփոխությունների փաթեթում սկզբունքային էր հ/կ-ների աուդիտի հարցը: Այս առիթով պարոն Սաքունցն ասաց. «Ամրագրվեց, որ աուդիտի կարող են ենթարկվել միայն պետական բյուջեից ֆինանսավորում ստացող հ/կ-ները»:

Բայց դեռ ակնկալիքներ էլ կան. «Օրենքի մեջ պետք է անհրաժեշտ հստակեցում լինի հ/կ-ների կողմից հանրային շահի պաշտպանության ուղղությամբ հանդես գալու ճանաչման մասով, բայց դա հետագա աշխատանքի ընթացքում կլինի»:

Արթուր Սաքունցը փաստեց, թե կարևոր է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրեց ՀԿ-ների հետ տարիներ շարունակ քննարկած տարբերակը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31