Հոկտեմբերի 7-ին, Գրադարանավարի օրվա կապակցությամբ` ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնա¬գավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար, մարզային և համայնքային գրադարանների 13 աշխատակիցներ պարգևատրվել են նախարարության պատվոգրով և շնորհակալագրով:
Պարգևները հանձնել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Ն. Տեր-Վարդանյանը շնորհավորել է գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց գործին անմնացորդ նվիրումի համար: Այնուհետև, պատասխանելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` նախարարի տեղակալն անդրադարձել է ոլորտի ձեռքբերումներին և խնդիրներին:
ՀՀ մշակույթի նախարարություն