«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանն այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսել՝ ԱԱԾ մեկուսարանում:
«Իր խցակցին տեղափոխել են այլ խուց, եւ նա հիմա մենակ է խցում»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Պաշտպանը րոպեներ առաջ էր տեսակցել Կարո Եղնուկյանին, նրա տրամադրությունը բարձր է եղել:
«Սափրվել էր, երիտասարդացել եւ պլաններ էր գծում, մոտ օրերս կրկին հայտարարություն կանի»,- ավելացրեց Տիգրան Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ