Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վիլեն Գայֆեջյանի՝ «G/7»-ը վիրավորական արտահայտություն չէ

Հոկտեմբեր 07,2016 17:28

Ոստիկանությունն ընդդեմ SOS հաղորդաշարի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց ոստիկանության ներկայացուցչի բացակայության պատճառով: Նա դատարանին նախապես տեղեկացրել էր իր՝ արձակուրդում գտնվելու մասին, միջնորդել հետաձգել նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկաններ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը հայց են ներկայացրել YouTube-ով հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող, գործարար համբավը վնասող հրապարակային հաղորդում հեռարձակելու համար:

2015 թվականի մայիսի 24-ին, ժամը 22-ն անց 20-ին YouTube-ով «SOS»-ը հեռարձակել է «G/7» վերնագրով 11-րդ թողարկումը, որի ժամանակ, ըստ հայցվորների, հաղորդավարի կողմից հնչեցվել են վիրավորական արտահայտություններ ոստիկանության ծառայողների և մասնավորապես Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հասցեին:

Նիստից հետո Վիլեն Գայֆեջյանից հետաքրքրվեցինք՝ հայցվոր կողմի բերած հիմնավորումները՝ հաղորդաշարի ընթացքում իրենց հասցեագրված վիրավորական արտահայտություններ են եղել, ինչքանո՞վ է հիմնավոր համարում. «Ոչ մի քանով»:

Վիլեն Գայֆեջյանի խոսքով, այն արտահայտությունները, որոնք իրենց են վերագրել ոստիկաններն ու վիրավորվել, վիրավորական արտահայտություններ չեն:

Մեր հարցին, թե ում էին ուղղված այդ արտահայտությունները, որոնք ոստիկաններն իրենց են վերագրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ հարցերը կարող եք տալ մեր օպերատոր, մոնտաժող Հայկ Բարսեղյանին, այդ արտահայտությունները ոչ մեկի ուղղված չէին, տեսագրությունը ստացվել է իր գործի արդյունքում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասներն ավելի ուշ տեսանյութում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31