Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԻՄ ընտրություններն «ապտակ» են` ուղղված Կարեն Կարապետյանին». Սարգիս Հացպանյան

Հոկտեմբեր 07,2016 16:12

Հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք մարզերում կայացած ՏԻՄ ընտրություններն «ապտակ» են` ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին: Այս մասին այսօր «Նոյյան Տապան»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԻՄ ընտրություններում Գառնու համայնքապետի պաշտոնում ինքնաառաջադրված թեկնածու Արուսյակ Այվազյանի վստահված անձը` տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

«Գյումրիի, Վանաձորի, Գառնիի խայտառակ ընտրություններն անէացրին Կարեն Կարապետյանի նշանակման հետ կապված փոփոխությունների ակնկալիքը: Կարեն Կարապետյանի փոխարեն լինեի` այդ ընտրություններն անվավեր կճանաչեի: Սակայն նա այստեղ է ուղարկվել վերջին դեպքերի լարվածությունը թոթափելու համար, ուստի նա այդ քայլին չի գնա»,-ասաց Սարգիս Հացպանյանը:

Նրա հավաստմամբ` Գառնիում ընտրությունների օրը գրանցվել են ընտրակաշառք բաժանելու դեպքեր: Իր հերթին Գառնու համայնքապետի պաշտոնում ինքնաառաջադրված Արուսյակ Այվազյանը նշեց, որ գառնեցիները քվեարկել են այն թեկնածուների օգտին, որոնք ընտրողներին նախապես ուղղորդել են, թե ում օգտին քվեարկել: Այնուամենայնիվ, Արուսյակ Այվազյանի փոխանցմամբ` Գառնիի գյուղապետի պաշտոնում առաջադրված ՀՀԿ-ական Ահարոն Սահակյանն իրեն վստահեցրել է, որ հաղթելու դեպքում կյանքի է կոչելու Այվազյանի նախընտրական ծրագրերը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31